Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Հի՛ն ընկեր, իմ անգի՛ն ընկեր,արդյոք ո՞ւր ես դու կորել»

«Հի՛ն ընկեր, իմ անգի՛ն ընկեր,արդյոք ո՞ւր ես դու կորել»
01.02.2014 | 12:55

Ընկերները գնում- գալիս են, բայց նրանց թիվն անփոփոխ է մնում:

Նման եզրակացության են հանգել բրիտանացի գիտնականները` հետևելով երիտասարդ բրիտանացիների հեռախոսազրույցներին:
Պարզվում է, որ ընկերների քանակը, նրանց հետ փոխհարաբերությունները արտահայտում են տվյալ անձի «սոցիալական բյուջեն», ասել է թե` ժամանակի օգտագործման ձևը, շփումը, զգացմունքները, որ անհրաժեշտ են ընկերությունը պահպանելու համար, և ինչպես ցանկացած բյուջե, այն նույնպես անսպառ չէ: ՈՒսումնասիրողների կարծիքով` նոր շփումների արդյունքում հները ցանկից դուրս են գալիս: «Սոցիալական բյուջեի» կարգավորումն ու փոփոխություններն էլ, անշուշտ, իրենց պատճառներն ունեն: Առկախ է մնում կարևոր մի հարց` ընկերություն ասվածի որակը: Հեռախոսազրուցների միջոցով շփումների անկեղծության «չափը» որոշելն, հավանաբար, այնքան էլ հեշտ չէ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2135

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ